Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրների առաջնորդներն ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի երկրների առաջնորդներն այսօր Կրեմլում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքներով ընդունել են 22 փաստաթուղթ: Պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել մեկ համատեղ հայտարարություն, 19 որոշում ու 2 արձանագրություն:

Իրենց հայտարարությունում ՀԱՊԿ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Կենտրոնական Ասիայում ահաբեկչական վտանգի ընդլայնման ու ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում նաև հաշվի առնելով աֆղանական գործոնը:

Հայտարարությունում ընդգծվում է Ուկրաինայում խաղաղության վերականգնման ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այսինքն նրանք ֆիքսել են տարածաշրջանային հիմնական խնդիրների հանդեպ իրենց դիրքորոշումը:

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարել տեղեկատվական տիրույթում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահպանումը: ՀԱՊԿ-ի երկրներն ընդգծել են, որ ահաբեկչությունն ամրապնդվում է թվաքանակի, գաղափարական ու ֆինանսական առումներով և սկսել է ինքնուրույն դեր խաղալ տարածաշրջանային հակամարտություններում՝ օգտագործելով միջդավանաբական ու միջէթնիկ հակասությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031