
Պուտինը հաստատել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվելու է այսօր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր Մոսկվայում բացելով ԵՏՄ-ի գագաթաժողովը, հայտարարել է, որ այսօր ստորագրվելու է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:
ԵՏՄ-ի այսօրվա նիստն ամենավերջին հանդիպումն է 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ-ի աշխատանքների մեկնարկից առաջ: Ակնկալվում է, որ Ղրղզստանը ԵՏՄ-ի կազմի մեջ կմտնի 2015 թվականի մայիսի 1-ից, երբ ԵՏՄ-ին նրա անդամակցելը վավերացված կլինի մասնակից բոլոր երկրների կողմից: