Բաժիններ՝

Սիրիական հակամարտության ժամանակ տուժել է համաշխարհային մշակութային ժառանգության 290 օբյեկտ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրեթե չորս տարի Սիրիայում շարունակվող զինված բախումների հետևանքով ավերվել կամ վնասվել է ավելի քան 290 օբյեկտ, որոնք մտնում են UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի գիտահետազոտական ու ուսումնական ինստիտուտի զեկույցում: Դրա համաձայն՝ արբանյակային լուսանկարները վկայել են, որ զգալի վնաս է հասցվել մշակութային ժառանգության տասնյակ օբյեկտների՝ այդ թվում նաև Դամասկոսում ու Հալեպում:

Զեկույցում նշված է, որ 24 պատմամշակութային հուշարձան ոչնչացվել է ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031