Բաժիններ՝

Լուկաշենկոն առաջարկել է չստեղծել ՀԱՊԿ-ի ռազմական նոր տարրեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստում առաջարկել է չստեղծել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի նոր տարրեր և փոխարենը կատարելագործել մասնակից երկրների հավաքական ուժային պոտենցիալը.

«Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացումը չպետք է դիտարկվի բացառապես որպես նրա որևէ նոր տարրերի ստեղծում: Մենք հասկանում ենք, որ մեր սահմաններին իրավիճակը երբևէ չի եղել այսքան լարված ու պայթյունավտանգ: Մասշտաբային ռիսկերն ու մարտահրավերները մեզանից պահանջում են համակարգված քաղաքականություն:

Ստեղծված պայմաններում հակամարտությունների կարգավորման, հարաբերություններում առկա լարվածության նվազեցման համար հիմնական միջոց պետք է առաջին հերթին ծառայեն դիվանագիտական միջոցները»:

Լուկաշենկոն կոչ է արել ընդլայնել հիմնական տարածաշրջանային ու միջազգային միավորումների հետ ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը. «Աճում է մեր տնտեսական շահերի պաշտպանության կարևորությունը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ՀԱՊԿ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կանխարգելիչ գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031