Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը բնակիչներին զգուշացրել է ահաբեկչական նոր հարձակման պատրաստման մասին

Ավստրալական Australian պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը երկրի բնակիչներին կոչ է արել լիովին պատրաստ գտնել ահաբեկչական նոր սպառնալիքին, ինչը կապված է Սիդնեյում սրճարանի գրավումից հետո ահաբեկիչների միջև բանակցությունների ինտենսիվացման հետ:

Էբոտը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվացել են ահաբեկիչների միջև բանակցությունները, ինչի համար էլ շատ կարևոր է, որ մարդիկ լինեն պատրաստ ու զգուշացված, ինչպես նաև իմանան, որ երկրի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունն անում են կանխարգելիչ ամեն հնարավոր բան:

Էբոտի խոսքերով՝ երկրում շարունակում է բարձր մնալ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, և որ մեծ է ահաբեկչական հարձակման հավանականությունը. «Մենք չգիտենք, թե երբ և ինչպես տեղի կունենա այդ հարձակումը, սակայն մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք մտադիր և ունակ են հարձակում իրականացնելու»

Դեկտեմբերի 15-ին զինված տղամարդը գրավել էր Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանը՝ պատանդ պահելով նրա 17 այցելուներին ու աշխատակիցներին: 16 ժամ անց ոստիկանությունը գրոհել էր սրճարանը, որի ժամանակ զոհվել էր 3 մարդ՝ ներառյալ չարագործը:

6 մարդ էլ հոսպիտալացվել էր ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել էր, որ ահաբեկիչն իրանցի Մեն Հարոն Մոնիսն է, ով անցյալում արդեն իսկ խնդիրներ է ունեցել օրենքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս