Բաժիններ՝

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի ղեկավար մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Միջոցառումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահներին:

Գագաթաժողովի շրջանակներում պլանավորված է ստորագրել 22 փաստաթուղթ: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները գագաթաժողովի արդյունքներով կընդունեն համատեղ հայտարարություն, որում մտահոգություն կհայտնեն Կենտրոնական Ասիայում ահաբեկչական վտանգի ընդլայնման ու ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում նաև հաշվի առնելով աֆղանական գործոնը:

ՀԱՊԿ-ի նախագահությունն այսօր Ռուսաստանից փոխանցվում է Տաջիկստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031