Բաժիններ՝

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Պորոշենկոյի, Մերկելի ու Օլանդի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ չորս երկրների առաջնորդները համաձայնվել են շփման խմբի նոր հանդիպումները Մինսկում անցկացնել դեկտեմբերի 24-ին ու 26-ին: Կրեմլի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ հեռախոսազրույցների մասնակիցներն ընդգծել են, որ վերջին օրերին Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերն ընդհանուր առմամբ պահպանել են հրադադարի ռեժիմը:

«Նորմանդական ձևաչափի» չորս երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031