
Ջո Կոկերը մահացել է

70 տարեկան հասակում թոքի քաղցկեղից մահացել է բրիտանացի լեգենդար երգիչ Ջո Կոկերը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, երգիչը մահացել է ԱՄՆ Կոլորադո նահանգում, որտեղ բազում տարիներ ապրել է: Կոկերն իր կարիերայի ընթացքում թողարկել է 40 ալբոմ: 1983թ, արժանացել է ամերիկյան հեղինակավոր Grammy մրցանակի:
Աշխարհահռչակ երգչի երգացանկի հայտնի գործերից են My Father’s Son, Unchain My Heart, You Can Leave Your Hat On, Now That the Magic Has Gone, N`oubliez jamais բլյուզ-բալլադները: