Բաժիններ՝

Իջևանում ալյուրն անհետացել է

tesankyun.am-ը գրում է.  Ականջ մաքրող փայտիկների տուփը ակնթարթորեն թանկացել է 200 դրամով:

Իջեւան քաղաքից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին փակվել են քաղաքի խանութներ: Դեկտեմբերի 17-ին շատ խանութներ շարունակել են փակ մնալ, որոշ վաճառասրահներում գնապիտակներ չեն եղել, այլ խանութներում տեղի են ունեցել էական թանկացումներ: Առավոտյան 25 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառվել է 10 հազար դրամով, իսկ կեսօրից հետո խանութներում ալյուրն անհետացել է: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր Նոյեմբերյան քաղաքի դեղատներից մեկում ցանկացել է գնել ականջներ մաքրող փայտիկների տուփ: Դրա գինը եղել է 500 դրամ, սակայն վաճառողուհին զանգահարելով դեղատան տիրոջը՝ գնորդին ասել է, որ գինն արդեն 700 դրամ է: Գնորդն լսվածից ապշած՝ հրաժարվել է գնելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս