Բաժիններ՝

Կոնֆլիկտները երբևիցե չեն բռնկվել ու զարգացում ստացել այսքան անկանխատեսելի ու կտրուկ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի (president.gov.by) փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ երկրում պետք է ապահովվի ռազմական անվտանգություն, իսկ հասարակությունում՝ սոցիալ-քաղաքական կայունություն:

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Բելառուսի շուրջ տիրող իրավիճակն էականորեն փոխվել է, արմատական փոփոխության են ենթարկվել ոչ միայն պայքար, այլև՝ պատերազմ մղելու ձևերը. «Ժամանակակից պատմության մեջ ռազմական գործի հանդեպ թերևս երբեք մեր հայացքները չէին փոխվել այսքան արմատականորեն ու արագ:

Կոնֆլիկտները դեռևս երբեք չէին բռնկվել ու զարգացում ստացել այսքան անկանխատեսելի ու կտրուկ: Դժբախտաբար դա մեր իրականությունն է, որում ապրում ենք մենք, և որին մենք պետք է ոչ միայն պարզապես արձագանքենք դրանք, այլև՝ կատարենք համապատասխան եզրակացություններ ու քաղաքական քայլեր:

Գնալով ավելի հաճախ ես բախվում այնպիսի իրավիճակների, որոնք նախկինում չեն ունեցել իրենց համարժեքը: Ի հայտ են գալիս այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներ, լղոզվում է «պետության տարածքային ամբողջականություն» հասկացությունը:

Լայն տարածում է ստանում արևմտյան փորձագետների մշակած ոչ ուղիղ գործողությունների ռազմավարությունը, որում նպատակին հասնելու համար հատուկ դեր է հատկացվում արմատական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին ու նմանատիպ այլ կազմակերպությունների:

Ընդ որում, ակտիվորեն գործարկվում է մասնավոր ռազմական ընկերությունների պոտենցիալը, իսկ հետո՝ բանակի ռազմական հզորությունը: Վիթխարի նշանակություն են ստանում ԶԼՄ-ների ու համացանցի օգնությամբ տեղեկատվական պատերազմները, այսպես կոչված հինգերորդ շարասյան ակտիվացումը և հասարակական բացասական կարծիք ձևավորելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս