Բաժիններ՝

Օբաման կհաստատի Ուկրաինային աջակցելու վերաբերյալ օրինագիծը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրելու է Ուկրաինայի աջակցության մասին օրինագիծը, որն ավելի վաղ հավանության է արժանացել Կոնգրեսի կողմից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը.

«Մենք մտավախություններ ունենք օրենքի կապակցությամբ: Այն միաժամանակ պահպանում է ճկունություն և խառն ուղերձ է հղում մեր դաշնակիցներին, քանի որ այն ներառում է պատժամիջոցների որոշակի լեզու, որը չի արտացոլում ընթացիկ խորհրդակցությունները»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը. «Այդ պատժամիաջոցները կարող էին վերացվել ամիսներ, շաբաթներ կամ օրեր առաջ՝ կախված այն ընտրությունից, որը կկատարի նախագահ Պուտինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս