Վրաստանի վարչապետը նամակ է հղել Եվրախորհրդարանի անդամներին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նամակ է հղել Եվրախորհրդարանի անդամները, որոնք վաղը վավերացնելու են ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Իր նամակում Գարիբաշվիլին վրաց ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնում եվրոպացի պատգամավորներին՝ Վրաստանի ու ընդհանրապես Եվրոպայի համար առանցքային ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության համար:
Գարիբաշվիլու խոսքերով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կապահովի շարունակել բարեփոխումների գործընթացը և Եվրոպային ինտեգրվելու հետագա հեռանակարը. «Վերջին երկու տարում Վրաստանի խորհրդարանն ընդունել է բոլոր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու մասին օրինագծեր:
Դրանց նպատակը օրենքի գերակայության ու մարդու հիմնարար իրավունքների ապահովումն է: Համաձայնագրի վավերացումը վիթխարի նշանակություն ունի Վրաստնի համար: Հուսով եմ, որ դա գիտակցում են նաև ԵՄ-ի երկրների պատգամավորները:
Ասոցացման համաձայնագրի կարևորագույն արդյունքը՝ ազատ տեղաշարժը, օգտակար կլինի մեր ժողովրդի համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում կդառնա տարածաշրջանի խաղաղության, ժողովրդավարության ու բարեկեցության գրավականը»: