Բաժիններ՝

ԵՄ-ն ու Ուկրաինան պայմանավորվել են Ռիգայում հստակեցնել վիզային ռեժիմի վերացման ժամկետը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ, որ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կավարտվի մինչև Ռիգայի գագաթաժողովը, որը տեղի կունենա գարնանը.

«Մենք պայմանավորվածության ենք հասել, որ արդեն մինչև Ռիգայի գագաթաժողովը կավարտվի վիզային ռեժիմի ազատականացման ընթացակարգը, որպեսզի մենք Ռիգայում ստանանք ԵՄ-ի հե ոչ վիզային ռեժիմ վարելու հստակ ամսաթիվ»:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան հուսով է, որ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի ներդրման մասին որոշումը կընդունվի 2015 թվականի գարնանը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031