Բաժիններ՝

Կադիրովը պատրաստ է հրաժարական տալ՝ Դոնբասին օգնության հասնելու համար

Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է լքել զբաղեցրած պաշտոնը, որպեսզի օգնի Դոնբասի բնակիչներին: Կադիրովն այդպես է պատասխանել դեկտեմբերի 6-ին Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին.

«Ես մտադիր եմ խնդրել (Ռուսաստանի) նախագահին, որպեսզի նա այսպես ասած բաց թողնի ինձ այս (Չեչնիայի ղեկավարի) պաշտոնից, որպեսզի գնամ Դոնբաս՝ պաշտպանելու համար տեղի քաղաքացիների շահերը, որոնք այսօր պատերազմում են այնտեղ»:

Կադիրովը «շայթան» (սատանա) է որակել Ուկրաինայի Գերագույն ռադայի այն պատգամավորներին, որոնք աջակցել են դեկտեմբերի 4-ին Գռոզնիում իրականացված ահաբեկչությանը: Կադիրովի խոսքերով՝ «անհրաժեշտ է բռնել և ոչնչացնել նրանց, որովհետև նրանք չունեն պատիվ ու խիղճ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031