Բաժիններ՝

Եմենում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի Ալ Բայդա նահանգի Ռադդա քաղաքում տեղի է ունեցել երկու պայթյուն, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է առնվազն 40 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին:

Զոհվածներից ավելի քան 20-ը երեխաներ են: Այս մասին գործակալությանը հայտնել է Եմենի կառավարությունում նրա աղբյուրը: Պայթուցիկով լեցուն առաջին ավտոմեքենան պայթեցվել է շիա ապստամբների վերահսկողության տակ գտնվող անցակետում, երբ դրա մոտ է հայտնվել դպրոցականներին փոխադրող ավտոբուսը:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որը հայտնի է շիաներին իր աջակցությամբ: Տվյալ հարձակման թիրախում է գտնվել Եմենի իշխող կուսակցության տարածքային մասնաճյուղը: Դեռ Եմենում գործող ծայրահեղական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031