Թուրքիայում ձերբակալել են Zaman թերթի գլխավոր խմբագրին (տեսանյութ)
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունն այսօր մասշտաբային գործողություն է սկսել Ֆեթհուլլահ Գյուլենի համակիրների դեմ: Գլխավոր գործողությունն անցկացվել է Ստամբուլում, իսկ մնացյալը` Բաթմանում, Մարդինում, Էլազըղում ու Թունջելիում: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է ավելի քան 20 մարդ:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին: Թուրքական ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել Zaman թերթի գրասենյակ ու Samanyolu հեռուստաընկերության շենք, որոնց համարում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունեցողներ: Ձերբակալվածների թվում կան նաև ոստիկաններ:
Հիշեցնենք, որ Zaman թերթը Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթն է` 961.706 օրինակ: Դեկտեմբերի 17-ին կլրանա «Մեծ կաշառք» գործի մեկամյակը: