Բաժիններ՝

Մալայզիական Boeing-ի որոնողական աշխատանքները կավարտվեն 2015 թվականի մայիսին

SBS-ի փոխանցմամբ` 2014 թվականի մարտին Հնդկական օվկիանոսում անհետացած Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի որոնման աշխատանքները կարող են դադարեցվել 2015 թվականի մայիսին: Այս մասին հայտնել են Որոնումների համակարգման կենտրոնի (JACC) աշխատակիցները:

Կենտրոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոնողական աշխատանքների դադարեցման մասին համատեղ որոշումն ընդունել են Մալայզիայի, Չինաստանի ու Ավստրալիայի իշխանությունները: Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն անհետացած օդանավի ուղևորների հարազատներին խոստացել է բացահայտել նրա անհետացման գաղտնիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031