
Պուտինի շնորհիվ ամանորյա ընթրիքը բրիտանացիների համար կարժենա ավելի էժան. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայում այս տարի ամանորյա ընթրիքը քաղաքացիների համար կարժենա ավելի էժան` շնորհիվ առատ բերքի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:
Պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից արևմտյան սննդամթերքի մատակարարումների վրա արգելք դնելը հանգեցրել է խանութներում մեծ քանակությամբ սննդամթերքի առկայության, ինչպես նաև ցածր գների:
Մասնավորապես, այս տարի հնդկահավի գինը նվազել է 5 տոկոսով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարվա համար: Բացի այդ, նվազել են կարտոֆիլի, բրյուսելյան կաղամբի և ամանորյա կարկանդակների բաղադրատարրերի գները:
Բացի այդ, բրիտանացիներն այդ գների համար պետք է շնորհակալություն հայտնեն եղանակին, քանի որ եղանակային բարենպաստ պայմանները նպաստել են առատ բերք ստանալուն: Դրա հետ կապված` գյուղատնտեսական բազմաթիվ արտադրատեսակներ նվազել են 38 տոկոսով: