Բաժիններ՝

Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարին

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եկատերինա Զգուլաձե-Գլուքսմանին Ուկրաինայի քաղաքացիություն հատկացնելու մասին հրամանը, ով հավակնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Պորոշենկոն ընդգծել է, որ Զգուլաձեին քաղաքացիություն տալը բխում է Ուկրաինայի պետական շահերից: Պորոշենկոն Զգուլաձեին հայտնել է, որ մեծ հույսեր է կապում նրա հետ, որ նա բացառիկ դեր պետք է ունենա Ուկրաինայի ՆԳՆ-ի համակարգը բարեփոխելու հարցում, ինչը պետք է հանգեցնի նրան, որ խորհրդային տիպի ՆԳՆ-ն անցում կատարի եվրոպական տիպի ՆԳՆ-ի:

Պորոշենկոն կարծում է, որ Վրաստանում Զգուլաձեի հաջող փորձը կօգնի պայքարել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ. «Ես մեծապես հուսով եմ, որ բարեփոխումներից հետո պետավտոտեսուչները չեն վերցնի կաշառք, ինչպես որ դա հաջողվել է անել Վրաստանում»: Եկատերինա Զգուլաձեն շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին` իրեն Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս