Խոդորկովսկին հայտարարել է, որ Պուտինի հետ ընդհանուր հայացքներ ունի Ռուսաստանի ապագայի վերաբերյալ
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է Ռուսաստանում իշխանության գալու դեպքում ներկայիս կառավարության առանձին ներկայացուցիչների հետ դաշինք ստեղծելու հնարավորության մասին.
«Կարծում եմ անկասկած հնարավոր է այն (դաշինքը), այդ թվում այն անձանց հետո, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին: Ավելին, ես այդ մասին խոսում եմ բավական կանոնավոր, որ լյուստրացիան մեր երկրում չի կարող լինել 100 տոկոսանոց»:
Գործարարը նաև խոստովանել է, որ մասնակի կիսում է Ռուսաստանի ապագայի շուրջ նախագահ Վլադիմիր Պուտինի հայացքները. ուժեղ երկիր, ազգային պետություն, ուժեղ տնտեսություն: Խոդորկովսկին հայտարարել է, որ այս հարցերում թերևս տարակարծություններ չունի Պուտինի հետ` ընդգծելով, որ Ռուսաստանը չպետք է լինի կայսրություն:
Դրա հետ մեկտեղ Խոդորկովսկին հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք կիրառում է նախագահը, չեն տանում դեպի հայտարարված նպատակներ: Խոսելով իր նախագահական հավակնությունների մասին` Խոդորկովսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հրաժարականից հետո այդպիսի պատասխանատվություն ստանձնել անցումային ժամանակաշրջանում:
Գործարարը հայտարարել է, որ որպես Պուտինի այլընտրանք` տեսնում է իրեն, Ալեքսեյ Նավալնուն ու ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին: