Jamie Oliver-ի շոկոլադե բրաունի՝ հայկական առողջ ակցենտով
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը համեղ դեսերտի բաղադրատոմս է ներկայացրել:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
250 գր անալի կարագ
200 գր 70 տոկոս բարձր կարգի մուգ շոկալադ
75 գր սառեցված բալ- ցանկալի է (կարելի է սեզոնին դնել սառցարանը) կարելի է նաև նախօրոք թրջել կոնյակի մեջ
50 գր մանրեցված ընկույզ (ցանկալի է)
50 գր կոճապղպեղի չիր (ցանկալի է), ( Ginger sliced sweet)
2 Ճ/գ. մանրած նարնջի կեղև
80գր կակաո
65 գր ալյուր
360 գր շաքարավազ
4 ձու
1 թ/գ baking powder
Ազնվամորու խյուս (ցանկալի է)
Պատրաստման եղանակ
Նախօրոք տաքացնում ենք ջեռոցը 180 աստիճան և սկսում է իմ սիրելի մասը՝ վերցնում եք Զեր ամանին համապատասխան մոմաթուղթ (կալկա) ու թրջում եք, հետո հարթեցնում ու դնում եք այն ամանի մեջ, որում թխելու եք:
Շոգեբաղնիքի վրա հալում ենք կարագր, շոկոլադը ՝ չենք խառնում, բայց հալեցնում ենք: Ապա ավելացնում ենք մանրացված կոճապղպեղը, նարնջի կեղևը, ընկույզը, բալը: Կրակից վերցնում ենք:
Առանձին ափսեի մեջ խառնում ենք կակաոն, ալյուրը, շաքարը և baking powder-ը և ավելացնում ենք արդեն սառած շոկոլադե խառնուրդին:
Առանձին հարել ձվերն ու զգույշ ավելացնել խառնուրդին:
Խմորը պատրաստ է: Լցնել ամանի մեջ ու թխել մոտ 25 րոպե: Պատրաստվածությունը ստուգել լուցկու փայտիկի օգնությամբ :
Իդեալական բրաունին պետք է լինի ներսից փափուկ , արտաքինից ունենա ամուր կեղև:
Սառեցնել, հանել ամանից, կտրտել , մատուցել այս ֆանտաստիկ դեսերտը թարմ անանուխով, ազնվամորու խյուսով և մեծ սիրով:
Հիշեք, որ կարելի է ուտել օրական մեկ կտոր, քանի որ մեկ փոքրիկ քառակուսի կտորը 376 կկալ է:
Բարի ախորժակ: