Ադրբեջանը «կարող է» իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով. Զաքիր Հասանով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանը «կարող է» իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով: Այս մասին Զինված ուժերի ուսուցման կենտրոնում սպայակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը.

«Երկրի ղեկավարության տածած վստահությունը զինված ուժերի անձնակազմի վրա դնում է մեծ պատասխանատվություն: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի կորսված տարածքները վերադարձնելու պարտքի կատարման իր պատասխանատվությունը»: Հասանովը վստահություն է հայտնել, որ «երկրի տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնվել ռազմական ճանապարհով»:

Հիշեցնենք, որ «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2014» զեկույցի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների թվում երրորդն է, իսկ Եվրոպայում՝ առաջինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031