Բաժիններ՝

Նազարբաևն այս շաբաթ կհանդիպի Բորդյուժայի ու Մեդվեդևի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 11-ին հանդիպելու է ԱՀՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը.

«Դեկտեմբերի 11-ին պետության ղեկավարը կընդունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային»: Դեկտեմբերի 14-ին Նազարբաևը հանդիպելու է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, ինչպես նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դեկտեմբերի 15-ին էլ Նազարբաևը հանդիպելու է ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031