Բաժիններ՝

Դեկտեմբերի 16-17-ին Անկարայում պլանավորված է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-17-ին Անկարայում պլանավորված է անցկացնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսություն: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նիստի ժամանակ քննարկվելու են հաջորդ տարի ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության նպատակները, հնարավորություններն ու հեռանկարները:

Նիստին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերի առանձին կառույցների ներկայացուցիչները, այդ թվում նաև այն կառույցներինը, որոնք պատասխանատու են պաշտպանական արդյունաբերության համար:

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը: Բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2007 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս