Բաժիններ՝

«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել է Հալիձորի դպրոցի շենքը

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում օրերս ավարտվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը, որն իրականացվել է «Տաթևի վերածնունդ» և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Դեկտեմբերի 6-ին Հալիձոր այցելեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը և հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, ովքեր մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքների որակին և աշակերտների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվեցին դպրոցի սաների կողմից ի պատիվ հյուրերի կազմակերպված միջոցառմանը:

10849238_1666827263543971_1057073577_o

Դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 107 մլն 350 հազ. դրամ, որից 51,4 մլն դրամը հատկացվել է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից, ևս 55,9 մլն դրամ տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որոշակի մասնակցություն են ունեցել նաև համայնքը և Սյունիքի մարզպետարանը։

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի խոշոր նախագծերից է, որի հիմնական նպատակներից է նաև Տաթևի վանական համալիրի հարակից համայնքների (որոնց թվում է նաև Հալիձորը) ենթակառուցվածքների բարելավումն ու համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031