Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում. օղիով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ` դեկտեմբերի 6-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի սկզբնամասում ավտոմեքենաները բախվել են իրար, որոնցից մեկը կողաշրջվել է, եւ երթեւեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ Երեւան-Սեւան Իջեւան-ավտոճանապարհի 85 կմ հատվածում` Դիլիջանի թունելի սկզբնամասում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ 38-ամյա Կամո Հարությունյանը վարելով «ՄԱՆ» մակնիշի 29 ԼՕ 909 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի թափքը թեքվել եւ բախվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 49-ամյա Սուրիկ Գալստյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 17 ՕՕ 497 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով բեռնատարի վարորդ Կ. Հարությունյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բախումից հետո կողաշրջվել է, ինչի հետեւանքով թափքում եղած մեծ քանակության արկղերով օղին թափվել է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս