Բաժիններ՝

Թող հայ ժողովուրդն այլևս չտեսնի այն, ինչ տեսավ 1988թ-ի դեկտեմբերի 7-ին. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան գրառման մեջ վերհիշել է, թե ինչ էր զգացել 26 տարի առաջ դեկտեմբերի 7-ին և որպես երազանք նշում է՝ թող հայ ժողովուրդն այլևս չտեսնի այն, ինչ տեսավ 1988թ-ի դեկտեմբերի 7-ին:

Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է հետևյալը։

«Դպրոցում զգացինք առաջին ցնցումներն ու երեկոյան լսեցինք գույժը՝ Լենինականը, Սպիտակը և այլ քաղաքներ ու գյուղեր հողին են հավասարվել, հիշում եմ, երբ հաջորդող օրերին Գյումրի օգնության շտապած և այնտեղից հետ վերադարձող իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները պատմում էին, թե ինչ է կատարվում աղետի գոտում, բոլորս սարսափած էիք:

Մեր դասարան եկան Գյումրիից տարհանված երեխաներ, որոնց աչքերի մեջ շատ երկար ժամանակ միայն վիշտ էր և վախ:

Աննկարագրելի վիճակ էր, կարծես երկիրը շունչը պահել էր, բոլորը ձգտում էին ինչ-որ կերպ օգնել աղետից տուժածներին: Այս կյանքում ես շատ երազանքներ ունեմ, որոնցից մեկն էլ այն է, որ հայ ժողովուրդն այլևս չտեսնի այն, ինչ տեսավ 1988թ-ի դեկտեմբերի 7-ին:

Շնորհակալություն աշխարհի բոլոր ազգերին ու պետություններին, որոնք օգնության եկան մեզ, մենք շնորհակալ ենք բոլորից, շնորհակալ ենք հետերկրաշարժյան օգնությունների համար, մեր բարերարներին, ովքեր պետության հետ միասին այս տարիներին հարյուրավոր շենքեր վերականգնեցին Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և այլուր:
Աստված հայ ժողովրդի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս