Բաժիններ՝

Ադրբեջանում կարող են կալանավորել Խադիջա Իսմայլովային

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրող-հետաքննող Խադիջա Իսմայլովան այսօր կանչվել է Բաքվի դատախազություն, որտեղից էլ տարվել է դատարան, ուր ակնկալվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել  կալանքը:

Այդ տեղեկատվությունը հաստատել է փաստաբան Էլթոն Գուլիևը: Նա չի բացառել, որ Իսմայլովան կարող է կալանավորվել: Իսմայլովան իր հարազատներից խնդրելու է դեղորայք ու հագուստ:

2014 թվականի մարտ-ապրիլին Իսմայլովային հարցաքննել են «պետական գաղտնիք հրապարակելու» գործով` կապված Facebook-ում նրա հրապարակման հետ, որում խոսք է գնացել հատուկ ծառայությունների կողմից ընդդիմության ներկայացուցչին հավաքագրելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031