Բաժիններ՝

Դպրոցի դատապարտված նախկին տնօրենը վարչական դատարանում վիճարկում է Երևանի քաղաքապետի որոշումը

Այսօր Վարչական դատարանի տեղի է ունենալու Երևանի քաղաքապետի 27.08.2014թ հ. 3303-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Երևանի թ.27 հիմնական դպրոցի դատապարտված նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի հայցի նախնական դատական նիստը:

Վերոնշյալ որոշումով Երևանի քաղաքապետը չեղյալ էր հայտարարել սույն թվականի 01.08.2014թ. թ.27 տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի վերաբերյալ դպրոցի կառավարման խորհրդի թ.20  արձանագրությամբ քաղաքապետին ներկայացրած այն որոշումը, որով դպրոցի կառավարման խորհուրդն ընտրված տնօրեն է հայտարարել դատապարտված և դատվածության մարման ժամկետը չլրացած Սուսաննա Սարգսյանին  և առաջարկել էր նրա հետ   կնքել աշխատանքային պայմանագիր: Ավելորդ չէ նշել, որ  Երևանի քաղաքապետի կողմից դեռևս չի վերանայվել դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի  կայացրած վերոնշյալ որոշումը կայացվել է  ՀՀ կառավարության որոշման համապատասխան կարգի լրջագույն խախտմամբ:

Կառավարման խորհրդին ինչ-որ ձևով  պատասխանատվության հրավիրելը, ամբողջությամբ կազմը  փոխելն ու  փաստը  հրապարակելը   լուրջ  նախադեպ կլիներ  բոլոր այն խորհուրդների համար, որոնք  դառնում են անօրեն, իրավախախտ  տնօրենների ձեռքի գործիք:

 Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս