Բաժիններ՝

Մարզերում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ազատա» վերելքի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան 34KN935 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Հ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում «ԳԱԶել» և «Միցուբիշի» մակնիշի բեռնատարները արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 374ԼՕ67 պետհամարանիշի (վարորդ` Գ. Ա. ծնվ. 1993 թ.) և «Միցուբիշի» մակնիշի 026ԼՍ62 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ` Ս. Բ. ծնվ` 1992 թ.):

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն             

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս