
Զապին հետազոտելու մասին դիմումը փաստաբանը ներկայացրել է ՔԿՀ-ի պետին. news.am

Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումը փաստաբան Վահագն Մարտիրոսյանը երեկ ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը դիմումը պետք է ներկայացնի վարչության պետին, վերջինս էլ պետք է թույլտվություն ստանա Արդարադատության նախարարությունից:
«Դիմել ենք, որպեսզի թույլատրեն քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերել, նրան հետազոտեն, որպեսզի հասկանանք՝ բուժումը ի վիճակի են իրականցնել ՔԿՀ-ում, թե ոչ: Դրանից առաջ նույն խնդրով հարազատներն էին դիմել, բայց քանի որ նրա ժամանակավոր կալանքի ժամկետի ավարտին մի քանի օր էր մնացել, ես խնդրել էի ընթացք չտալ»,-ասաց փաստաբանը: Հուսով ենք, որ արդարադատության նախարարությունը ողջամիտ ժամկետում կպատասխանի, թե ինչ ընթացք ստացավ այս դիմումը»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: