ԱՄՆ-ը որոշել է 2015 թվականին պաշտպանական նպատակներին հատկացնել 585 միլիարդ դոլար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեցրել է 2015 թվականի ռազմական ծախսերի մասին օրինագիծը: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ուղղում է կատարել փաստաթղթում, որն ամերիկյան ընկերություններին արգելում է ռուս գործընկերների հետ ստորագրել Atlas V հրթիռի համար РД-180 շարժիչներ գնելը:
Փաստաթուղթը նաև նախատեսում է 220 միլիոն դոլար հատկացնել ամերիկյան հրթիռային շարժչի մշակմանը, որը կարող է փոխարինել РД-180-ի հետ: Ընդհանուր առմամբ 2015 թվականին պաշտպանական նպատակներին հատկացվելու է մոտ 585 միլիարդ դոլար, որոնցից 63.7 միլիարդ դոլարը կհատկացվի Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին:
Ակնկալվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ռազմական ծախսերի հարցի շուրջ քվեարկելու է այս շաբաթ, իսկ Սենատը` հաջորդ շաբաթ: