Բաժիններ՝

Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։

Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Կիրիլ Կորնիլևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորել է «Այ Բի Էմ» ընկերության հետ երկարատև բիզնես համագործակցության հաստատման փաստը, քանի որ այն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների և վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։ Այն նաև հնարավորություն կտա ապահովել սոցիալական ծառայությունների ինտեգրումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը մեր երկրի քաղաքացիներին:
«Այ Բի Էմ» ընկերությունը հանդիսանում է սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը: «Այ Բի Էմ»-ի «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով այսօր առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Իռլանդիայում, Կանադայում, Չինաստանում, բազմաթիվ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս