
Իրանը նավթի մատակարարման դիմաց Հարավային Կորեայից ստացել է 500 միլիոն դոլար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան Իրանին փոխանցել է 500 միլիոն դոլար՝ որպես իրանական նավթի մատակարարումների դիմաց վճարում: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Դա հնարավոր է դարձել Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորավածության շնորհիվ: Դրան համապատասխան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգվել են 7 ամսով, և Իրանին թույլատրել են ստանալ նախկինում պատժամիջոցների հետ կապված սառեցված ակտիվներից 700 միլիոն դոլար:
Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ միջազգային հանրությունը համաձայնվել է ապաարգելափակել իրանական ակտիվների մի մասը: Ընդհանուր առմամբ Հարավային Կորեան նավթի համար 2014 թվականին Իրանին վճարել է 1.05 միլիարդ դոլարի: