
Այս տարի Թուրքիայի տարածքով արտահանվել է 27 միլիոն բարել «քրդական նավթ»

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը երեկ հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն այս տարի Թուրքիայի տարածքով արտահանել է 2 միլիարդ դոլարի նավթ` 27 միլիոն բարել նավթ:
Թաներ Յըլդըզն այդ մասին հայտարարել է Անկարայում տեղի ունեցած էներգետիկ միջազգային կոնգրեսի ժամանակ: Նա հավելել է, որ Թուրքիայի տարածքից ուղարկվել է «քրդական» նավթով լեցուն 35 լցանավ:
Նավթն Իրաքի հյուսիսից «Քիրքուք-Յումուրթալըք» խողովակաշարով հասցվում է Թուրքիայի միջերկրածովյան հատվածում գտնվող Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ այն բեռնում են լցանավերի մեջ: