Իրանը շարունակելու է օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ. Ռոուհանի
                                    Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է օգտագործել իր միջուկային տեխնոլոգիաները` չնայած նրան, որ չի հաջողվել հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին.
«Մենք փոխզիջման չենք հասել Իրանի միջուկային իրավունքների կապակցությամբ և երբեք չենք հասնի: Անկասկած է, որ իրանական միջուկային տեխնոլոգիաները շարունակելու են գործել»: Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում լուծվել են բազմաթիվ հարցեր:
Իրանն ու «Վեցակը» երեկ Վիեննայում պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի վերջը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    