ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ-ի խնդրի կարգավորմանը. Պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել իրենց ջանքերն ուղղել խաղաղության բանակցությունների անցկացման ու Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման վրա:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն. «ԱՄՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել շփման գծի երկայնքով լարվածության աճին:

Մենք նաև կողմերին կոչ ենք անում իրենց ջանքերն ուղղել խաղաղության բանակցությունների անցկացման ու Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման վրա: ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, նախկինի նման պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930