Ամերիկացի կոնգրեսականները պահանջել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի մի շարք կոնգրեսականներ հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգելու մասին պայմանավորվածության դեմ և կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ:
Հանրապետական սենատոր Մարկ Կիրկը Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ ներկայումս, ինչպես երբեք կարևոր է, որ Կոնգրեսը կիրառի պատժամիջոցներ, որոնք Իրանի մոլլաներին չեն տա ընտրելու հնարավորություն` բացառությամբ իրենց ապօրինի միջուկային ծրագրից հետ կանգնելուց:
Կիրկը հավելել է, որ Կոնգրեսն այլևս Իրանին ժամանակ չի հատկացնի` ատոմային ռումբ ստեղծելու համար: Սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինդսի Գրեհեմն ու Քելլի Այոթը նույնպես հանդես են եկել բանակցությունների ժամանակ Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին:
Նրանք ընդգծել են, որ Իրանի հետ յուրաքանչյուր ամփոփիչ համաձայնագիր պետք է հաստատման համար ուղղվի Կոնգրեսին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանն ու «Վեցյակը» Վիեննայում անցկացված բանակցային հերթական փուլի արդյունքներով որոշել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակման ժակետը երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի վերջը: