Օբաման Ֆերգյուսոնի բնակիչներին հանդարտության կոչ է արել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆերգյուսոն քաղաքի բնակչությանը կոչ է արել հանդարտ արձագանքել երդվյալ ատենակալների որոշմանը, որոնք հիմքեր չեն գտել` սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար:
Օբաման նաև ոստիկանությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: Օբամայի խոսքերով` Ֆերգյուսոնի բնակչությունը պետք է ճանաչի մեծ ժյուրիի որոշումը: Բացի այդ, նա ընդգծել է, որ մարդիկ պետք է իրենց մտահոգությունները հայտնեն կառուցողական ճանապարհով:
Օբաման իր այս հայտարարությունն արել է այն բանից քիչ անց, ինչ երդվյալ ատենակալները կայացրին օգոստոսի 9-ի սպանության մասին գործով որոշումը: