Բաժիններ՝

Մողերինին պնդում է, որ չի արտահայտվել Կիևի կողմից Դոնբասին ինքնավար կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին, ով ոչ վաղ անցյալում հարցազրույց է տվել ավստրիական Der Kurier թերթին, հայտարարել է, որ չի արտահայտվել Ուկրաինայի իշխանությունների կողմից Դոնբասին ինքնավար կարգավիճակ տրամադրելու մասին:

Մողերին հայտարարել է, որ փոխարենը խոսել է Մինսկյան պայմանավորվածությունների գործարկման ու Ուկրաինայում բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին: Մողերինին այս պարզաբանումը տվել է այն բանից հետո, ինչ բազմաթիվ ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, թե Մողերինին Կիևից ակնկալում է Դոնբասին ինքնավար կարգավիճակի տրամադրում:

Մողերինիի գրասենյակը հայտարարել է, որ Մողերինին ավստրիական թերթին հարցազրույց է տվել բավական վաղուց, երբ դեռ չէր դարձել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար: Մողերինին կարծում է, որ թարգմանության ժամանակ խեղաթյուրվել են իր խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս