Բաժիններ՝

Օբաման հայտարարել է, որ Չաք Հեյգելի հրաժարականը չի եղել քաղաքական որոշում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չաք Հեյգելի հրաժարականի արարողակարգի ժամանակ նրան որակել է որպես «օրինակելի պաշտպանության նախարար»: Օբամայի խոսքերով` ինքն ու Հեյգելը որոշել են, որ սա հարմարավետ ժամանակ է, որպեսզի նա ավարտի իր լիազորություններն այդ պաշտոնում:

Օբաման շնորհակալություն է հայտնել Հեյգելին, որ նա երկու տարի հանդիսացել է օրինակելի պաշտպանության նախարար, և որ երկրի պաշտպանունակությունը գտնվում է լավ վիճակում, և երկիրը վստահաբար նայում է ապագային:

Օբաման ընդգծել է, որ հրաժարական տալու մասին որոշումը Հեյգելն ինքնուրույնաբար կայացրել է մեկ ամիս առաջ, և որ նրա հրաժարականը չի հանդիսանում քաղաքական որոշում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները հայտարարել է, որ պաշտպանության նախարարի փոփոխմամբ պետք է փոխվի ԱՄՆ-ի ռազմական ռազմավարությունը` հատկապես կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ:

Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածու է համարվում Միշել Ֆլուրնոյը, որը 2009-2012 թվականներին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ներկայումս նա գլխավորում է Ամերիկյան անվտանգության նոր կենտրոնը (Center for a New American Security):

Հանրապետական Չաք Հեյգելը դեմոկրատ Օբամայի վարչակազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի փետրվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս