ՀՀ բանկերը մեկ շաբաթում գնել են 82.5 միլիոն, վաճառել՝ 109.3 միլիոն դոլար
Նոյեմբերի 17-ից 21-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,599,385 դոլար 415.94դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,368,756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 416.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել :
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,800,892 EUR 519.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,955,642 EUR 523.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 774,521,480 ՌԴ ռուբլի 8.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 184,379,784 ՌԴ ռուբլի 9.00 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: