«Մոսկվայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը հակամարտություն է յուրայինների միջև»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի ուշագրավ կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը` խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնի միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին:
«Եռյակը զբաղեցնում է ժողովրդին մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Իշխանության համար սա իդեալական վիճակ է. կա իշխանություն, և կա նրա դեմ պայքարի իմիտացիա անող եռյակ. և նրանք շահագրգռված են այս վիճակը ձգել մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Եվ իշխանությունների համար ցանկալի է, որ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դեմ հանդես գա այս մաշված և անորոշությունների մեջ խարխափող քաղաքական ուժերի դաշինքը»,- մեզ հետ զրույցում ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Կենտրոնական բանկն ակտիվ միջամտում է՝ փորձելով թույլ չտալ դրամի փլուզում: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն վաճառել է 37.4 միլիոն դոլար: Ըստ ամենայնի, նոյեմբերի 17-ին 10.2 միլիոն դոլարը նույնպես ԿԲ-ն էր վաճառել: Սակայն, ինչպես երևում է, դա բավարար չէ, և դրամի հետագա արժեզրկման սպասումներն ազդում են դոլարի փոխարժեքի վրա՝ ավելի ու ավելի թանկացնելով այն: