Բաժիններ՝

Դրամի անկումը

Ռուսական ռուբլուն զուգընթաց` շարունակում է թուլանալ նաև հայկական դրամը: Ընդ որում, թուլանում է այնպիսի տեմպերով, որ ֆինանսական կազմակերպությունները չեն ցանկանում հրաժարվել արտարժույթից. բորսայում դոլար չեն վաճառում: Օրինակ, երեկ՝ նոյեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում կրկին դոլար չի վաճառվել: Գնորդները պատրաստ են եղել 1 դոլարի համար վճարել 416.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել: Սա` այն դեպքում, երբ դրա նախորդ օրը բորսայում վաճառվել էր 10 միլիոն 250 հազար դոլար՝ 415.8 դրամ միջին փոխարժեքով: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը հասել է 416-416.5 դրամի, վաճառքինը՝ 419-419.5 դրամի, ինչը ռեկորդային ցուցանիշ է տարվա կտրվածքով:

Նշենք նաև, որ Կենտրոնական բանկն ակտիվ միջամտում է՝ փորձելով թույլ չտալ դրամի փլուզում: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն վաճառել է 37.4 միլիոն դոլար: Ըստ ամենայնի, նոյեմբերի 17-ին 10.2 միլիոն դոլարը նույնպես ԿԲ-ն էր վաճառել: Սակայն, ինչպես երևում է, դա բավարար չէ, և դրամի հետագա արժեզրկման սպասումներն ազդում են դոլարի փոխարժեքի վրա՝ ավելի ու ավելի թանկացնելով այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս