Յուրայինների հակամարտություն

«Մոսկվայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը հակամարտություն է յուրայինների միջև»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի ուշագրավ կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը` խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնի միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին:

Ռուս քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանին խոցելու հայկական ուղղաթիռը և ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում: Այս համատեքստում նա ավելացրեց, որ Հայաստանում ընդհանրապես սխալ են ընկալում Կրեմլի քաղաքականությունը` կարծելով, թե միայն Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը:

«Սկզբունքորեն Ադրբեջանը ձեռնտու է Ռուսաստանին` որպես սպառազինության նշանավոր շուկա, բայց Մոսկվան Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում է երկրներ, որոնց վրա ունի հավասար ազդեցություն: Եվ Մոսկվայի համար դա հակամարտություն է յուրայինների միջև: Սա է խնդիրը, և երբեմն սա չեն հասկանում Երևանում. ասում են` ինչպե՞ս թե, չէ՞ որ մենք ձեր ռազմավարական գործընկերն ենք, ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ադրբեջանը` ոչ: Ամենևին այդպես չէ: Ստացվում է, որ Մոսկվայի համար յուրաքանչյուր երկիր կարևոր է, առավել ևս` ներկայիս իրավիճակում, երբ իրական դաշնակիցներն այդքան էլ շատ չեն»,- նշեց Ա. Կարավաևը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս