Բաժիններ՝

Արսեն Ավակովը ցուցմունք է տվել՝ կապված Իլովայսկի մոտ ուկրաինական զորքերի աղետի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գլխավոր զինդատախազությունը Իլովայսկի աղետի հետաքննման շրջանակներում հարցաքննելու է տասնյակ քաղաքական գործիչների, զինվորականների, կամավորական գումարտակների հրամանատարների ու տվյալ դեպքերին ականատես լրագրողների:

Համապատասխան ծանուցագրեր են ստացել նաև խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, Անդրեյ Տետերուկը և այլք: Նրանցից ոմանք արդեն իսկ եղել են դատախազի մոտ: Օրինակ, Ավակովն արդեն իսկ ցուցմունք է տվել:

Հարցաքննվել են նաև հրամաններ արձակած բոլոր գեներալները: Այս մասին հայտարարել է լրագրող Յուրի Բուտուսովը, ով տվալ գործով ցուցմունք է տվել որպես վկա: Իլովայսկի աղետի շուրջ հարցաքննություններն ու նյութերի հավաքումն իրականացվում է ողջ Ուկրաինայում:

Ավելի վաղ Գերագույն ռադայի Հետաքննչական կոմիտեն եկել էր այն եզրակացության, որ Իլովայսկի մոտ ուկրաինական զորքերի շրջապատման մեջ ընկնելուն հանգեցրել են ուժային բլոկում կադրային սխալ նշանակումները, պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի ու Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի ոչ ադեկվատ գործողությունները, ինչպես նաև այն, որ երկրի նախագահը չի նախաձեռնել ռազմական դրություն մտցնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս