Բաժիններ՝

Ռուսական ռազմանավերը լքել են Կորալյան ծովը. Ավստրալիայի ՊՆ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը լքել են Ավստրալիայի ծովափի մոտ գտնվող միջազգային ջրերը: Այս մասին նշված է Ավստրալիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Դրանում նշված է, որ ռուսական ռազմանավերը չեն խախտել Ավստրալիայի ծովային սահմանները. «Ռուսական նավերը մուտք չեն գործել Ավստրալիայի տարածքային ջրեր և արդեն իսկ լքել են Կորալյան ծովը»:

Ավստրալիայի պաշտպանական ուժերի հրամանատար Մարշալ Բինսկինն ընդգծել է, որ Ռուսաստանը նախապես իրենց իրազեկել է, որ մտադիր է իր նավերն ուղղել Խաղաղ օվկիանոսի հարավային հատված, և որ նրա գործողությունները համապատասխանել են միջազգային իրավունքի դրույթներին: Նա նաև հայտարարել է, որ ռուսական նավերի հետ հաստատվել է ռադիոկապ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս