
ԱՄՆ Սենատը հրաժարվել է դիտարկել Ազգային անվտանգության գործակալության իրավունքները սահմանափակող օրինագիծը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հրաժարվել է դիտարկել այն օրինագիծը, որն Ազգային անվտանգության գործակալությանը կպարտավորեցներ դադարեցնել հեռախոսազրույցների մասին տվյալների մասշտաբային ու անվերահսկելի հավաքը:
USA Freedom Act անվանումը ստացած փաստաթուղթը չի անցել ընթացակարգային քվեարկություն՝ ստանալով 58 քվե, մինչդեռ հետագա դիտարկման համար անհրաժեշտ էր 60 քվե: Դեմ է արտահայտվել 42 սենատոր: Ուշագրավ է, որ օրինագծին աջակցել են թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական սենատորներ: