Բաժիններ՝

Վրաստանի պետպարտքը կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետպարտքի ու պետական երաշխիքների ներքո վերցված վարկերի ծավալը կազմել է մոտ 4.1 միլիարդ դոլար:

Այս մասին են վկայել Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները: Այս տարի Վրաստանի պետպարտքը նվազել է 136.1 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը կազմում է 4.02 միլիարդ դոլար:

Վրաստանն ունի 17 երկկողմ վարկատու երկիր, որոնց ընդհանուր առմամբ պարտք է 765.8 միլիոն դոլար: Վրաստանն ամենաշատը (ավելի քան 315 միլիոն դոլար) պարտք է Գերմանիային: Վրաստանը Ռուսաստանին պարտք է 95.298.000 դոլար, ԱՄՆ-ին՝ 29.742.000 դոլար, Հայաստանին՝ 13.741.000 դոլար, Ադրբեջանին՝ 11.611.000 դոլար, Իրանին՝ 9.063.000 դոլար, Թուրքիային՝ 22.198.000 դոլար:

Պետական արժեթղթերը՝ եվրոբոնդերը, կազմում են 500 միլիոն դոլար: Բացի այդ, Վրաստանը միջազգային ինստիտուտներին ընդհանուր առմամբ պարտք է մոտ 2.8 միլիարդ դոլար, որոնցից ավելի քան 1.3 միլիարդ դոլարը բաժին է ընկնում Համաշխարհային բանկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս