Բաժիններ՝

Ֆերգյուսոնում վերստին կարող են տեղի ունենալ բողոքի զանգվածային ակցիաներ. մտցվել է արտակարգ դրություն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և մոբիլիզացրել է Ազգային գվարդիայի ստորաբաժանումները՝ սպասելով ոստիկան Դարեն Ուիլսոնի գործով մեծ ժյուրիի որոշմանը:

Ամբաստանյալը մեղադրվում է 2014 թվականի օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնի արվարձան Սենտ Լուիսում 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանելու մեջ, ինչը տեղի է ունեցել նրան ձերբակալելու փորձի ժամանակ: Այն ժամանակ սպանությունը զանգվածային անկարգությունների տեղիք էր տվել Ֆերգյուսոնում:

Նահանգապետը պարզաբանել է, որ գվարդիականներն օգնելու են դաշնային ու տեղական ոստիկանությանը, ինչպես նաև կանխելու են հասարակական անկարգությունները, երբ կհայտարարվի ատենակալների որոշման մասին:  Այդ որոշումը կարող է կայացվել արդեն նոյեմբերի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս